News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայում կառավարական ուժերի կողմից կրած պարտություններից հետո «Ալ-Կաիդայի» մաս կազմող ահաբեկչական խմբավորումները շարունակելու են գլխացավանք լինել Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններում ձեւավորված «Ժողովրդավարական միասնություն կուսակցության» (PYD)  ռազմական թեւ հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) համար։  Նման տեսակետ, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ դեռ ժամանակին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տակտիկական քայլ էր կատարել՝ կառավարական զորքերը հետ քաշելով քրդաբնակ շրջաններից՝ ստեղծելով փաստացի բուֆերային գոտի, որտեղ արագ սկսեցին զինված ստորաբաժանումներ կազմվել PYD-ի հովանու ներքո։

«Իսկ վերջին շրջանում կառավարական ուժերի դեմ կրած պարտություններից հետո Ալ Կաիդայի մաս կազմող եւ այլ ահաբեկչական խմբավորումները կրկին ակտիվացրել են հարձակումները PYD-ի ռազմական թեւ հանդիսացող YPG-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում։ Սիրիայում հարմարավետ տեղավորված ահաբեկչական խմբավորումները շարունակում են տարբեր աղբյուրներից ֆինանսավորում ստանալ, ինչը ենթադրում է, որ Սիրիայի քրդերի դեմ հարձակումները երկար կշարունակվեն»,-նշեց Իսպիրյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ