News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղ տանող Վարդենիս-Քարավաճառ ավտոմայրուղին 2014թ.-ին պատրաստ կլինի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Գեղարքունիքի մարզի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ Ջերմուկում Հայաստանի գյուղական համայնքների 3-րդ համաժողովի ընթացքում: Նրա խոսքով՝ 2014թ.-ի բյուջեում հատկացումների ճշգրիտ գումարը դեռ որոշված չէ, սակայն անհրաժեշտ կլինի մեծ քանակությամբ գումար:

«Չնայած դրան, ապագայում աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտին հասցվեն, քանի որ ԼՂՀ-ի կողմից, Շահումյանի շրջանում, դրանք կավարտվեն: Նշանակում է, մենք էլ պետք է ավարտին հասցնենք մեր հատվածում»,- հայտարարել է Ռ.Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ մայրուղու վրա հողային աշխատանքներն ավարտվել են, իսկ դրա ասֆալտապատումը կարժենա 30 մլն դոլար: Քարավաճառի միջով Վարդենիսից Մարտակերտ ձգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 110 կմ-ից ավել է: 

2013թ. մայիսին  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշեց, որ նոյեմբերին կայանալիք հեռուստամարաթոնում հավաքագրված գումարները կուղղվեն ճանապարհի կառուցմանը եւ բարեկարգմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ