News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է բախտ գուշակելու հեռահամակարգ: Տեխնոլոգիական «ԴիջիԹեք էքսպո 2013» ցուցահանդեսում ներկայացվում է հետաքրքիր լուծումներով առանձնացող «Բախտի բաժակ» բջջային հավելվածը:

«Բախտի բաժակ» հավելվածից օգտվելու համար այն պետք է ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, միայն մեկ անգամ գրանցվել համակարգում, եւ գուշակների մոտ գնալու կարիք այլևս չի լինի:

Պետք է լուսանկարել սուրճի բաժակը հավելվածում նշված երեք դիրքով եւ լուսանկարները դարձյալ բջջային հավելվածի միջոցով ուղարկել «Բախտի բաժակի» գուշակներին:

Նախքան ուղարկելը հնարավորություն կա հավելվածում ներկայացվող ցանկից ընտրել գուշակին: Նկարներն ուղարկելուց հետո գուշակի կողմից պատվիրատուն կստանա 4 նիշանոց թիվ: Թիվն ուղարկելով հաղորդագրության մեջ նշված կարճ համարին՝ կուղարկի գուշակության պատվեր, պատվիրատուն որպես պատասխան կստանա իր պատվիրած գուշակությունը: Յուրաքանչյուր պատվերի գինը կուղարկվի հաղորդագրությամբ: Այն գանձվում է բջջային հեռախոսահամարից` գուշակից ստացված 4 նիշը համապատասխան համարին ուղարկելու դեպքում: Եթե նկարների որակը բավարար չէ գուշակության համար, ապա պատվիրատուն կստանա հաղորդագրություն այդ մասին, եւ կարող է նորից լուսանկարել ու գուշակության նոր պատվեր ուղարկել: Ընկերությունը երաշխավորում է գուշակների ծառայություններից օգտվողների տվյալների գաղտնիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ