Իրաքում լրագրողներ են սպանվել. «Աշ-Շաքարիա» հեռուստաալիքի նկարահանող խումբը գնդակոծության է ենթարկվել Մոսուլ քաղաքում, որը տեղակայված է Բաղդադից 400 կմ հյուսիս-արեւմուտք: Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, զոհվել են օպերատորն ու թղթակիցը:
«Աշ-Շաքարիայի» հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ այդ տվյալները հաստատել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, հաղրոդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տեղեկություններ այն մասին, թե ով է իր վրա վերցնում հարձկման պատասխանատվությունը եւ որոնք են հանցագործության դրդապատճառները, առայժմ չեն հաղորդվում:
Նույն քաղաքում հոկտեմբերի 5-ի առավոտյան ոստիկանական անցակետում փոխհրաձգության զոհ են դարձել երեք անձ՝ երկու խաղաղ բնակիչ եւ մեկ իրավապահ:





























