News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայի հարցի հետ կապված Թուրքիայի համար սարսափելի 3 սցենարներ է կանխատեսել «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տնօրեն Աբդուլռահման ալ-Ռեշիդը՝ շեշտելով, թե միանում է Ասադի ասած «Էրդողանը շատ ծանր է փոխհատուցելու» խոսքերին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը, «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տնօրեն Աբդուլռահման ալ-Ռեշիդը, ով Ստամբուլում մասնակցել է «Արաբա-թուրքական երկխոսություն» ֆորումին, ասել է, թե թերթերում է կարդացել Բաշար ալ-Ասադի հարցազրույցը, որտեղ նա ասել է, թե Էրդողանը շատ ծանր է փոխհատուցելու։

Աբդուլռահման ալ-Ռեշիդը, նշելով, թե միանում է Ասադի խոսքերին, հայտնել է, որ Թուրքիան շատ ծանր է փոխհատուցելու Սիրիայում ընդդիմադիրներին ավելի շատ աջակցություն ցույց չտալու համար։ Նա շեշտել է, թե Սիրիայում Թուրքիայի կողմից ավելի թույլ միջամտությունը Թուրքիայի համար 3 սարսափելի սցենար կարող է ծնել։

«Առաջին սցենարի համաձայն Սիրիայում իշխանության տապալումից հետո «Ալ Կաիդան» իշխանությունը կվերցնի եւ առաջին գործողությունը կլինի ամենամոտ ՆԱՏՕ-ի անդան երկիր հանդիսացող Թուրքիայի դեմ հարձակումներ իրականացնելը։

Երկրորդ սցենարով Ասադը հաղթելու է եւ 30 տարի սերտ հարաբերությունների մեջ գտնվող PKK-ին ուղղորդելու է Թուրքիայում հարձակումներ իրականացնելու։

Երրորդ սցենարը ենթադրում է, որ պատերազմի երկար շարունակման դեպքում թե «Ալ Կաիդան», թե PKK-ն Թուրքիայում ահաբեկչական գործողություններ են իրականացնելու»,-նշել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տնօրեն Աբդուլռահման ալ-Ռեշիդը՝ ամփոփելով, որ Սիրիայում պատերազմող խմբավորումների տեսակետները եւ նպատակները չեն համընկնում Թուրքիայի հետ։

 

Տպել
Ամենաշատ