News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Էրեբունի-Երեւան  2795» տոնին Ազնավուրի հրապարակում փորձառու շախմատիստների հետ ուժերը չափող փոքրիկ շախմատիստներին անակնկալ մատուցեց նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):

Նախագահը մոտեցավ փոքրիկ շախմատիստներին, զրուցեց նրանց հետ, մի փոքր հետեւեց նրանց խաղին, դիտեց երգ ու պարի համույթների ելույթները եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Թումանյան փողոցով շարժվեց դեպի Կարապի լիճ: Ճանապարհին նախագահը եւս մի քանի կանգառ արեց՝ լարախաղացների, անվաչմուշկներով պարող երեխաների մոտ:

«Մի քանի ամսից սկսելու ենք նոր գեղասահքի դպրոցի կառուցումը, որ կարողանաք պարապել: Բայց արդյունք պետք է տաք»,- երեխաներին ասաց Սերժ Սարգսյանը:

Կարապի լճում ցուցադրական ելույթներ էին ունենում վինդսերֆինգիստները: Սերժ Սարգսյանը շրջայցը տոնական քաղաքով ավարտեց Խնկո Ապոր գրադարանի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ