News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 15-ին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ազատելու պահանջով ՀՀ Վերաքննիչ դատարանի բակում հավաքված ազատամարտիկներին միացել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, հայ աղջիկներին 26 տարեկանից հետո կուսությունից զրկվելու սկանդալային կոչով հայտնի դարձած Անի Զախարյանը։

Մինչ NEWS.am-ի թղթակիցը փորձում էր պարզել, թե արդյոք Անի Զախարյանը մտադիր է այսուհետեւ քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալել,  զրույցին միջամտեց կանանցից մեկը՝ ասելով, «դուք Վոլոդյայի հետ ի՞նչ կապ ունեք վաբշե, ոչ մի անգամ չեք եկել, չեք սատարել, հիմա խի՞ եք եկել, ռեկլամա եք անում ձեզ»։

Տիկին Մարինան լրագրողներին հորդորեց Անի Զախարյանից հարցազրույց չվերցնել՝ նշելով, որ նա «դեշովի ռեկլամա է անում իրեն», իսկ Անի Զախարյանին հրահանգեց հեռանալ դատարանի բակից։

«Քո տեղը ստեղ չի, լճի բերանում ա»,- վրդովվեց ազատամարտիկներից մեկը։

Քիչ անց, երբ ազատամարտիկները նստեցին դատարանի աստիճաններին, Անի Զախարյանը, անտեսելով չորս կողմից հնչող ամոթանքները, նստեց նրանց կողքին, ինչին անմիջապես հետեւեց կանանցից մեկի արձագանքը. «Ի՜, ստեղ մենակ ազատամարտիկներ են նստում»։

Մինչ Անի Զախարյանը հպարտ կեցվածքով նստած էր, հավաքվածները նրան ամոթանք էին տալիս. «Հարյուր անգամ ասում ենք, պադոշի նման նստած ա, ոնց էլ իրան վատ չի զգում»։ Տեսնելով, որ ծաղրին Անի Զախարյանը անհաղորդ է, նստածները հերթով հեռացան աստիճաններից՝ Զախարյանին թողնելով իր հպարտ միայնության մեջ։

«Ո՞վ ա հրավիրել սրան, կարմիր խնձորն ո՞ւմ հետևիցն ա կախել»,- բարկացած ասաց մի կին։

Ավելի ուշ Անի Զախարյանը, ուշադրություն չդարձնելով իր հասցեին հնչող վիրավորանքներին, կանգնել էր ազատամարտիկների կողքին ու նրանց հետ վանկարկում էր «ազատություն»։ Իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը լսելուց հետո նա ազատամարտիկներից ավելի բարձր ու ակտիվ իր դժգոհությունն էր հայտնում, նույնիսկ փորձում էր ուղղություն ցույց տալ բողոքի մասնակիցներին։

Տպել
Ամենաշատ