News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայկական պետական մանկավարժական համալսարանում նշվել է Իսպաներենի օրը: Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, ու լրագրողները տեղեկացել են իսպաներենի՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի կարեւոր դերի մասին «ՄԱԿ-ում իսպաներենի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ:

Միջոցառման նպատակն է նպաստել մշակութային բազմազանությանն ու բազմալեզվությանը ՄԱԿ-ում: Իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկն է եւ խիստ կարեւոր դեր է խաղում աշխարհով մեկ ՄԱԿ-ի ուղերձը տարածելու հարցում:

Միջոցառման շրջանակներում ավելի քան 30 ուսանողներ երգերով եւ այլ կատարումներով մասնակցել են իսպաներենը ներկայացնող միջոցառմանը:

Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն իր խոսքում նշել է. «Կարեւոր է, որ հայերը սովորում են իսպաներեն, ինչը կօգնի նրանց բացել սահմանները եւ սովորել ավելին  իրենց շրջապատող աշխարհի մասին, դառնալ աշխարհի քաղաքացիներ: Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով մենք խոսում, կարդում կամ գրում ենք, ազդում են մեր մտածելակերպի եւ մեր գործունեության վրա»:

Նշենք, որ որոշ հաշվարկներով աշխարհում մոտ 500 միլիոն մարդ խոսում է իսպաներեն, որով էլ այն համարվում է աշխարհում ամենաշատ խոսվող երրորդ լեզուն:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը եւ իսպաներենը  ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են:  2010 թվականից սկսված Նյու Յորքում ՄԱԿ ՀՏՎ հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրերի» մեկնարկը: ՄԱԿ ՀՏՎ երեւանյան գրասենյակը 2013թ. ընթացքում իր գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ում բոլոր պաշտոնական լեզուների օրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ