News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը


«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, հայ աղջիկներին 26 տարեկանից հետո կուսությունից զրկվելու սկանդալային կոչով հայտնի դարձած Անի Զախարյանը նախօրեին Վերաքննիչ դատարանի բակում կատարվածը սրտին մոտիկ չի ընդունել, եւ այսօր մասնակցում էր գենդերային հավասարության օրենքի դեմ «Ոչ գենդերային այլասերման» նախաձեռնության կազմակերպած բողոքի երթին։ Հիշեցնենք, որ Անի Զախարյանը Վերաքննիչ դատարան էր գնացել

ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին սատարելու, սակայն հավաքվածները նրան «չէին հասկացել», անպատվել էին՝ ասելով, իրենց հաշվին «ռեկլամա է անում ինքն իրեն», ու որ նրա «տեղը Երեւանյան լճի բերանում է»։

Զախարյանը լրագրողներին իր տեսակետն էր պատմում գենդերային հավասարության օրենքի բացասական հետեւանքների մասին, երբ զրույցին միջամտեց  «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման միության» նախագահ Խաչիկ Ստամբուլցյանը։

«Էստեղից հեռացեք, դուք պղծություն եք քարոզում, դուք իրավունք չունեք էստեղ լինել։ Գնացեք էստեղից, պիղծ»,- վրդովված ասաց Ստամբոլցյանը, որին միացան մյուս ներկաները։

«Ամենաիսկական հայուհին այստեղ ես եմ»,- պատասխանեց Անի Զախարյանը՝ ասելով, որ ինքը ոչ թե փչացնում է մարդկանց, առողջապահական տեսանյունից է խոսում։

«Մադամ քնքուշ մի ձեւացեք ստեղ»,- ասացին Անի Զախարյանին, ինչին նա պատասխանեց. «Մադամ քնուշ չեմ, լավ էլ կռվող եմ»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ