News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Walk Free Foundation» ավստրալական հիմնադրամի հրապարակած Ստրկության համաշխարհային ինդեքսում (The Global Slavery Index 2013) Հայաստանը 57-րդ տեղն է զբաղեցրել:

Ըստ հիմնադրամի՝ Հայաստանում 10- 11 հազար մարդ ստրկական եւ հարկադիր աշխատանքի պայմաններում է գտնվում:

Ադրբեջանը  51-րդ տեղում է, Վրաստանը՝ 50-րդ: Թուրքիան 90-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 103-րդ: ԱՊՀ երկրներից ամենավատ վիճակում Մոլդովան է՝ վեցերորդ հորիզոնական:

Ինդեքսում 162 երկրներ են, առաջին տեղը ցույց է տալիս վատագույն իրադրությունը, 162-րդը՝ լավագույնը:

Ստրկության ժամանակակից տեսակի տակ հեղինակները նկատի ունեն հարկադիր աշխատանքը, թրաֆիքինգը, մարդուն իբրեւ սեփականության վերաբերվելը, որին կարելի է գնել, վաճառել կամ սպանել, այս կամ այն երկրում մանկական ամուսնությունների մակարդակը:

Առաջին տեղում Մավրիտանիան է՝ վատագույն ցուցանիշներ բոլոր կետերով: Հաջորդում են Հաիթին, Պակիստանն ու Հնդկաստանը:

Ֆինլանդիան, Շվեդիան եւ Լյուքսեմբուրգը վերջից առաջինն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ