News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների համար առավել բարենպաստ ռեժիմ ստեղծելու հարցը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:

Պետություն-մասնավոր համագործակցության խորացմանը, ՏՏ ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ՝ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է նաեւ քննարկել հարկային արտոնությունների հարցը:

«Այս տարածաշրջանում մի քանի երկիր կա, որոնց հետ մրցակցում ենք: Դա Թուրքիան է, Բելառուսն է, Բուլղարիան է, Ուկրաինան է, որտեղ ՏՏ-ն ակտիվ զարգանում է, ու խոշոր վերազգային կորպորացիաները համեմատում են այս երկրներին Հայաստանի հետ»:  Կ. Մինասյանի տեղեկացմամբ՝ Բելառուսում ՏՏ ոլորտը հակերից ազատված է, միայն 7% եկամտային հարկ են վճարում աշխատավարձից, Ուկրաինան հետեւել է Բելառուսի օրինակին, Թուրքիան եւ Բուլղարիան զգալի սուբսիդիաներ են հատկացնում, ու նաեւ բավականին արտոնյալ հարկային դաշտ են ստեղծել: «Խոշոր խաղացողներին ներգրավելու տեսանկյունից զիջում ենք, ու այդ ուղղությամբ քննարկումներ կսկսենք»,- ասաց Կ. Մինասյանը: Սակայն, նրա խոսքով, նաեւ հավասարակշռությունը չկորցնելու խնդիր կա, քանի որ ՏՏ ոլորտից պետությունն արդեն եկամուտներ է ստանում, ու պետք է այնպես անել, որ բյուջեն չտուժի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ