News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 19-ին, Հաղարծինի վերակառուցված վանքային համալիրում տեղի է ունեցել համալիրի օրհնության արարողությունը, որին ներկա է եղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կաթողիկոս Գարեգին Բ-ն, կառավարության անդամներ, պատգամավորներ, օտարերկրյա հյուրեր:

Նշենք, որ Հաղարծինի վանքային համալիրում դարերի ընթացքում կատարվել են բազմաթիվ վերականգնողական աշխատանքներ: Վերջին վերականգնողական աշխատանքները վերաբերում են անցյալ դարի 50-ական թվականներին: 60-ական թվականների վերջին եւ 70-ականի սկզբներին Վանքային համալիրի մի քանի կառույցներ մասնակի վերականգնվել են: Այսօր վերակառուցումը, որն սկսվել է 2008թ-ից,  իրականացվել է՝ ընգրկելով համալիրի գրեթե  բոլոր կառույցները:Հաղարծինի վանական համալիրի վերականգնման եւ վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն Խորհրդի անդամ, Շարժայի Կառավարիչ, Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմեդ Ալ-Քասսիմիի հովանավորությամբ, ով այս նպատակով կատարել է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Հոգեւոր համալիրը վերակառուցվել է՝ հիմք ընդունելով մինչ այժմ եղած Ճարտարապետական լուծումները:

Ներկաներին ողջունել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Գարեգին Բ-ն, եւ ուրիշներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ տնտեսական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացի մեդալով  պարգեւատրվել է Համիդ Դիլա Ջաֆարին, Պատվո շքանշանով պարգեւատրվել է ԱՄԷ Գերագույն խորհրդի կառավարիչ Շարժայի շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամմադ Ալ- Քասսիմին:  Պետական բարձր պարգեւները հանձնել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Միջոցառման ավարտին փոքրիկները ներկաներին ողջունե; են պարային կատարումներով, հնչել են շարականներ:

Տպել
Ամենաշատ