News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիեւի օդանավակայանում ձերբակալել են քրեական հայտնի հեղինակություն Եվգենի Անիսիմովին, որը հայտնի է որպես Զապորոժիեի մարզի  «նայող»:

Ձերբակալությունն իրականացրել են  «Սոկոլ» ստորաբաժանման մարտիկները: Անիսիմովը պատրաստվում էր փախչել Հունաստան: Ըստ «Գոլոս»-ի՝ չի բացառվում, որ նրան ձերբակալման մասին նախապես զգուշացրել էր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

«Հեղինակությունը» ձերբակալվել է շորթումների գործի շրջանակում: Դատախազության աղբյուրը հայտնել է, որ նրան այլ մեղադրանքներ էլ են սպասվում. Կազմակերպված հանցախմբի ստեղծում, մահափորձի հանցակցություն, փողերի լվացում եւ այլն: Մեղադրանքների համադրությունը Անիսիմովի համար կարող է ցմահ ազատազրկմամբ ավարտվել:

Տեղական  061.ua կայքի տվյալով՝ ուժային կառույցների աշխատակիցները Անիսիմովի տանն ու գրասենյակում խուզարկություն են անցկացրել: Ձերբակալվել է նաեւ նրա եղբայր Վյաչեսլավը: Հաղորդվում է, որ վերջինս մի խումբ անձանց հետ այնպես էր դիրքավորվել, որ իրավապահները ստիպված բենզասղոցով են բացել դուռը: 

Նաեւ հայտնի է դարձել, որ Անիսիմովի տունը հսկում էին պարեկա-պահակային ծառայության աշխատակիցները՝ ծառայողական զենքով: Նման թիկնազորի ծառայություններից «հեղինակությունը» սկսել էր օգտվել վերջերս կատարված մահափորձից հետո:

Մամուլում տեղեկություն է շրջանառվում նաեւ Զապորոժիեի քաղաքապետի եւ Զապորոժիեի մարզի ղեկավարի մոտալուտ ձերբակալության մասին: Սակայն լուրը պաշտոնապես չի հաստատվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ