News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի «Արեւելյան գործընկերությանը» նվիրված բանաձեւում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձեւակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաեւ հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգերի եւ Ֆրանսիայի մոտեցումներին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Եվրոպական խորհրդարանը «Արեւելյան գործընկերության» վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որը ԵԽ մի քանի պատգամավորների ջանքերի շնորհիվ պարունակում է որոշակի հակասական ձեւակերպումներ ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ։

«Թեեւ վերոհիշյալ բանաձեւը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձեւակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության եւ եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված ջանքերին վնասելու համար»,-ընդգծել է Քոչարյանը:

Տպել
Ամենաշատ