Սպիտակը վարորդների շրջանում ամենասիրելի եւ տարածված գույնն է 2013 թվականին: Նման եզրակացության են հանգել PPG Industries ընկերության վերլուծաբանները, որը ավտոէմալի մատակարարման ոլ;որտում առաջատարներից մեկն է:
Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր 4-րդ ամերիկացին գնում է հենց սպիտակ ավտոմեքենա, հաղորդում է Informing.ru-ն:
Սպիտակ գույնն արդեն 3-րդ տարին անընդմեջ նման պատվի է արժանանում: Երկրորդ տեղը կիսել են արծաթագույնն ու սեւը: Վարորդները անտարբեր չեն նաեւ կարմիրի նկատմամբ, բացի այդ կրկնապատկվել է կապույտ մեքենաների վաճառքը:
PPG ընկերությունը հրաշալի գունային լաբորատորիաներ ունի Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Չինաստանում, Կորեայում եւ Հնդկաստանում: