News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինսկում տեղի ունեցածը նման է սենսացիայի. Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, իսլամական աշխարհի խոշորագույն երկրներից է եւ Եվրամիությանն անդամակցելու բազմամյա թեկնածուներից, ցանկանում է անդամակցել երեք հետխորհրդային պետությունների՝ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի, ձեւավորած միությանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հոդվածում գրել է «Մոսկովսկիե նովոստիի» հատուկ թղթակից Արկադի Դուբնովը:

Արդյոք սա լավ մտածված PR-քա՞յլ է Մոսկվայի, Աստանայի, Մինսկի եւ Անկարայի կողմից, թե տնտեսապես լավ հաշվարկված, փայլուն աշխարհաքաղաքական նախագիծ:

Բոլորի համար հանարծակի նորություն էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Մինչդեռ երկար տարիներ վերջինս բանակցություններ էր վարում Բրյուսելի հետ՝ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը կնքելու: Տեղեկության հայտնվելուց գրեթե անմիջապես հետո ԵՄ-ն դադարեցրեց Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրեր:

Սակայն ամենամեծ սենսացիան այն էր, երբ Նազարբաեւը գագաթաժողովի ժամանակ առաջարկեց, որ Մաքսային միությանն անդամակցի Թուրքիան, ինչը թույլ կտա վերջ դնել արտերկրում տարածված այն շշուկներին, որ ստեղծվում է ԽՍՀՄ-ի նման կառույց: Նա նշել է, որ գուցե Թուրքիայի անդամկցությունն ապահովելով այդ խոսակցություններին վերջ դրվի:

Պուտինը այդ տեղեկությունը չի մեկնաբանել: Նա միայն հաղորդել է, որ «մեր մեծ բարեկամ  Հնկաստանի վարչապետը խնդրել է դիտարկել ՄՄ հետ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիր կնքելու հնարավորությունը»:

Անկարայի որոշման մեջ կարելի է տեսնել Եվրամիությանն ուղղված մարտահրավեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ