News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարվա հուլիսի 1-ից ՀՀ-ում քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը կկազմի ամսական 240-250 հազար դրամ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Նրա խոսքով՝ ներկայում միջին աշխատավարձը կազմում է ամսական 120-130 հազար դրամ: Մ. Բադալյանը տեղեկացրեց, որ քաղծառայողների աշխատավարձը վերջին ագամ բարձրացվել էր 2007 թ.: «Սրան վաղուց էինք սպսում, քանի որ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար աշխատավարձի աճը միշտ սպասվում էր»,- ասաց Մ. Բադալյանը; Հայաստանում մոտ 8 հազար քաղծառայող կա, սակայն Մ. Բադալյանն ասաց, որ բարձրանալու են նաեւ պետական համակարգում աշխատող մի քանի տասնյակ հազար մարդկանց աշխատավարձերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ