News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական կողմի հայտարարությունները արտաքին քաղաքական հետագա գործողությունների մասին «դիվանագիտական» բնույթ են կրում ու հանդիսանում են այդ պետությանը բնորոշ կեղծ քայլերի դրսեւորում: Նման կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով թուրք փորձագետի, Ռազմավարական հեռանկարների միջազգային ինստիտուտի նախագահ Յուսուֆ Չինարի կարծիքը եվրոպական ինտեգրացիոն գործընթացներին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ:

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ նմանատիպ քայլերն ուղղված են Արեւմուտքի վրա ազդեցություն գործելուն, ցույց տալ, որ Թուրքիան կարող է այլընտրանքային ուղղություն ընտրել: «Սակայն կարծում, որ թեման հեռավոր ապագայի մասին է: Թուրքիան անմիջապես նման քայլի չի գնա: Եթե նման բան տեղի ունենա, ապա հեռավոր ապագայում, քանի որ առայժմ ողջ ենթակառուցվածքը, ռազմական ոլորտը, ՆԱՏՕ-ի անդամակցությունը՝ կապված է Արեւմուտքի հետ»,- նշել է փորձագետը:

Ինչ վերաբերում է թուրք տեսաբանի կարծիքին Թուրքիայի Մաքսային Միություն մուտք գործելու վերաբերյալ, Ռուբեն Սաֆրաստյանը ենթադրում է, որ դա հնարավոր է իշխող շրջանակների որոշակի պատվեիր կատարում է:

Ինչպես նշել է թուրք փորձագետ Յուսուֆ Չինարը, պաշտոնական Անկարան երկար տարիներ նպատակ ուներ անդամակցել ԵՄ-ին եւ այդ ուղղությամբ բանակցություններ էր վարում: Սակայն արդյունքում Թուրքիան կարող է ընտրել Ադրբեջանի, Միջին Ասիայի ու թյուրքական պետությունների հետ համագործակցությունը: «Նման քայլը կլինի պատասխան Արեւմուտքին: Արդեն 50 տարի է Թուրքիան փորձում է մուտք գործել ԵՄ, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Թուրքիայի տնտեսությունը ստիպված է մրցակցել ԵՄ տնտեսության հետ: Թուրքիան կամենում է ցույց տալ Արեւմուտքին, որ կարող է անկախ քաղաքականություն վարել»,- հայտարարել է թուրք փորձագետը: Նրա խոսքով՝ եթե Թուրքիան մտնի Մաքսային միություն, որտեղ գլխավորը Ռուսաստանն է, ապա դա էապես կազդի տնտեսության վրա ու կազատի «սառը» պատերազմի հոգեբանությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ