News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փոքր ՀԷԿ-երին տրվող վարկերը մնում են ամենաքիչ ռիսկայինը Հայաստանում: Այդ մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է բանկի՝ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

«Այդ հատվածում առկա ռիսկերը գրեթե ամբողջությամբ ծածկված են Հայաստանի կարգավորիչ դաշտի շնորհիվ: Դա եւ փոքր ՀԷԿ-երի էներգիայի մաքրությունը տվյալ սեկտորը գերակա են դարձնում մեզ համար: Ուստի մենք միշտ ձգտում ենք վարկավորել դրանք առավել արտոնյալ պայմաններով, համեմատաբար երկար՝ մինչեւ 8 տարի ժամկետով, եւ փոքր-նչ ցածր տոկոսադրույքներով»,- ընդգծել է Սահակյանը:

Նշենք, որ 2010թ. «Ամերիաբանկը» Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համաձայնագիր է ստորագրել 15 մլն դոլարի չափով՝ փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման համար: Սակայն, ըստ Սահակյանի, այդ ծրագրի ռեսուրսների վերջանալուց հետո բանկը պատրաստ է վարկավորել փոքր ՀԷԿ-երը իր սեփական միջոցներից:  «Ցավոք, քամու էներգիայի տարիֆները Հայաստանում թույլ չեն տալիս հանել նման նախագծերի ծախսերը, իսկ եթե տեսականորեն թույլ էլ տան, ապա միայն 10-12 տարի հետո: Ուստի հողմային էլեկտրակայանները հրապուրիչ չեն բանկերի համար: Բայց եթե տարիֆներն աճեն, իրավիճակը կփոխվի»,- նկատել է Սահակյանը:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում բանկի ոլորտային պորտֆելը 2013թ. երրորդ եռամսյակում աճել է 61 տոկոսով (2012թ. համեմատ) եւ կազմել է 17,4 մլրդ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ