News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր Google-ը Հելոուինի պատվին փոխել է իր լոգոտիպը. այսօր օգտագործողները կարող են մինի-խաղ խաղալ եւ կախարդական թուրմ պատրաստել:

Օգտագործողներին առաջարկվում է ընտրել չորս բաղադրատարրեր եւ որպես կախարդ պատրաստել կախարդական թուրմը: Յուրաքանչյուր համադրություն տարբեր էֆեկտների է հանգեցնում: Սխալ թուրմ պատրաստելով կարելի է պայթեցնել վհուկին եւ բաց թողնել ուրվականներին:

Հելլոուինը ժամանակակից տոն է, որը նշում են հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի –ի 1-ի գիշերը: Այն նշում են ԱՄՆ-ում, Կանադայում, Իռլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում: Տոնի անբաժան մասն են երեխաները, որոնք թակում են դռները՝ առաջարկելով կամ հյուրասիրել իրենց, կամ էլ «չար կատակ» խաղալ տան տերերի հետ: Վերջիններս սովորաբար ընտրում են երեխաներին հյուրասիրելու տարբերակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ