News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կուբանում՝ Արմավիրում, գողական հավաքից հետո վախճանվել է «օրենքով գող» Արա Մուրադյանը:

«Փրայմ-Քրայմ»-ը հայտնում է, որ տիտղոսավոր հեղինակությունների միջեւ հարաբերությունները պարզվել են քաղաքային սրճարաններից մեկում, որտեղ հանգուցյալ Դեդ Հասանի կլանի կողմից թագադրված  «օրենքով գող» Արա Մուրադյանի կարգադրությամբ հրավիրվել էր ոմն Ռեզիկոն, որը ձգտում է մտնել գողական ընտանիք՝ հակընդդեմ կողմից:

Նախքան հանդիպման գնալը Ռեզիկոն իր մտերիմ «գող» Լյոխա Զլակին տեղեկացրել է դրա ժամն ու վայրը:

Սրճարանում Դեդի կլանի կողմնակիցները ծեծել են Ռեզիկոյին, իսկ նրան օգնության հասած Զլակը, Դաթո եւ Արտեմ գողերի եւ եւս մեկուկես տասնյակ մարզական ծանրքաշայինների հետ, հարձակվել են Արա Մուրադյանի եւ նրա ընկերների վրա:

Ամենաշատը տուժել է Արա Մուրադյանը, որը հաջորդ օրը վախճանվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ