News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 4-ին Google-ի նոր դուդլը նվիրված է մի կնոջ, որի ուղեղը համարվում էր  «համակարգիչ»: Նրա անունն է Շակունտալա Դեւի:

Այս կինը մտքում 16-նիշանոց թվերով անհավանական հաշվարկներ անելու բացառիկ կարողություն ուներ, կարողանում էր ստանալ  այդ թվերի գումարի խորանարդ արմատը եւ այդ ամենն անում էր այնքան անհավանական արագությամբ, որը զարմացնում եւ հիացնում էր  ամբողջ աշխարհի գիտնականներին: Շակունտալան երբեք ոչ մի տեղ չէր սովորել: Նրա մաթեմատիկական տաղանդը հայտնաբերվել էր երեք տարեկան հասակում, շուտով նա սկսել էր ինքնուրույն կարդալ եւ գրել: Այս հիանալի կնոջ անունը գրանցված է  «Գինեսի ռեկորդների գրքում», որտեղ նա նշված է` որպես «մարդ-համակարգիչ», քանի որ գիտնակնները կարծում էին, թե նրա ուղեղն աշխատում  է համակարգչի միկրոսխեմայի նման:

Գիտնականներն այդպես էլ չկարողացան բացատրել կնոջ բացառիկ ունակությունների իսկական պատճառը:

Շականտուլա Դեւին մահացել է այս տարվա գարնանը` 83 տարեկան հասակում, թոքերի հիվանդությունից,  որը սրվել էր երիկամների եւ սրտի հետ կապված խնդիրների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ