News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Կանգնած նկարում էի գետնին ընկած պայթուցիկը, կողքիս հրմշտոց էր, ոստիկանները փորձում էին բռնի ուժով բերման ենթարկել Շանթ Հարությունյանին եւ մյուս ակտիվիստներին։ Զգացի, որ մարդիկ են մոտենում ինձ, շրջվեցի ու հենց այդ պահին զգացի մի քանի մարդու ծանրություն իմ վրա»,- նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում կատարվածի մասին պատմեց NEWS.am-ի լրագրող Գայանե Ապրունցը։

Գայանեն այդ պահից արդեն չի հիշում կատարվածի ճշգրիտ մանրամասները։

«Մենակ հիշում եմ, որ գլխով հարվածեցի մեքենայի ապակուն, աչքիս հարված զգացի ու ընկա։ Տեսախցիկը ձեռքիցս ընկավ կոտրվեց։ Մարդիկ օգնեցին ոտքի կանգնել»,- պատմեց Գայանեն։

Նշենք, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը նկարահանել է NEWS.am-ի թղթակցի հետ տեղի ունեցած միջադեպը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել 37 ակտիվիստի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն՝ Շահեն Հարությունյանին։ Բախումների հետեւանքով հոսպիտալացվել է, շուրջ մեկ տասնյակ մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ