News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը


Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Կենտրոնի ոստիկանության առջեւ հավաքված ակտիվիստներին հորդորել է տուն գնալ, քանի որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, եւ, նրա խոսքով, անիմաստ է սպասել բերման ենթարկվածներին։ 

Փոխոստիկանապետի խոսքով՝ ներսում գտնվող բոլոր բերման ենթարկվածները կարգավիճակ ունեն։

«Համապատասխան քննչական գործողություններ են տեղի ունենում։ Մնացած բոլոր հարցերով դիմեք լրատվական ծառայությանը։ Հարուցված քրեական գործով հիմա աշխատում են քննիչները եւ գործի շրջանակներից կերեւա՝ ով է մեղավոր, ով՝ ոչ»,- ասաց Վալերի Օսիպյանը։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։

Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Չորս մարդու ձերբակալել են։ Շանթ Հարությունյանի մասին առայժմ տեղեկություն չկա։

Բախումների հետեւանքով տուժել է 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել է: Մարմնական վնասվածքներ է ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ