News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ԱՄՆ-ում հայ մտավորականության նշանավոր ներկայացուցիչ, լրագրող Էդմոնդ Ազադյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Mirror-Spectator»-ում:

«Միթե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի»,- մտորում էր հայ բանաստեղծ Վահան Տերյանը Հայոց ցեղասպանությանը հաջորդած շրջանում: Սա ծայրահեղ աղետալի իրավիճակ էր, որը բանաստեղծին մեծ վիշտ էր պատճառում:

Իր պատմության ընթացքում Հայաստանը շատ աղետների միջով է անցել, բայց նա գոյատեւել է, երբեմն հրաշքով, անկանխատեսելի հանքամանքներում: Այսօր միայն ամենալավատես մարդիկ նման առեղծվածային հույսեր ունեն: Երկիրը դարձյալ աղետի շեմին է:

Մեղավորներ գտնելը, զայրույթն ու հիասթափությունն այս իրավիճակում չեն օգնի: Արդիական մոտեցում կարող է լինել ազգային ոգու որոնումը: Մարդիկ հարց են տալիս. Ինչ եղավ անկախության երկար ու դժվարին ճանապարհին: Միթե վեց դար տեւած պայքարն ու երազանքը պետք է հանգեցնեին նրան, որ անկախ ու ազատ Հայաստանը տեսնեինք այս իրավիճակում:

Վեցդարյա երազանքներից հետո հայերը զանգվածաբար լքում են իրենց հայրենիքը:  Վիճակագրություն շատ ծանր է, եւ կարծես թե թունելի վերջում լույս չկա: 1991 թ.-ին Հայաստանի անկախության լուսաբացին բնակչության թիվը կազմում էր 4,000,000: Այսօր 3  կամ 3.1 մլն է:  Նման փոքր երկրի համար, որի բնակչությունը 4,000,000 միլիոն է, բնակիչների կորուստը կործանարար հետեւանքներ կունենա: Ընդամենը 2013 թ առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանի բնակչության թիվը նվազել է 10.000-ով:

Կան պայմաններ, որոնք դուրս են Հայաստանի Հանրապետության կառավարության հնարավորությունների շրջանակից: Նույնիսկ եթե հրաշք տեղի ունենա, եւ սփյուռքահայությունը միանա կառավարությանը այդ խնդիրները հաղթահարելու համար, տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզում ոչինչ չի կարող փոխվել, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը միավորվել են Հայաստանին խեղդելու համար:

Մեր դաշնակից ու պաշտպան Ռուսաստանի օգտակար չեղավ տարածաշրջանի կայունացման գործում, որպեսզի խրախուսի հայերին շարունակել ապրել իրենց նախնիների հողում: Կրակը բոցավառելով Ռուսաստանը Երեւանում ներգաղթի գրասենյակներ բացեց՝  առաջարկելով աշխատավորներին տեղափոխվել Ռուսաստանի նոսր բնակեցված շրջաններ, ստանալ աշխատանք եւ քաղաքացիություն:  Այսպիսով, հայ ընտանիքի իրենց կամքին հակառակ օգտվում են այդ առաջարկներից եւ ընդմիշտ հեռանում են Հայաստանից:

Հայաստանի կառավարությունը կարող է եւ պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի: Ինչպես հաղորդում են, Հայաստանում ներդրումների թիվը նվազել է 65 տոկոսով: Սփյուռքահայության ներդրումներն էլ ավելի են նվազել: Միայն օրենքի գերակայությունը կարող է ուղղել իրավիճակը: Հարկային մարմինները համբերությամբ են վերաբերում օլիգարխներին, այն ժամանակ, երբ հարկերի ծանրությունը միջին ու ցածր դասերի ուսերին է, ինչն էլ խոչընդոտում է փոքր բիզնեսի զարգացմանը:

Կոռուպցիան ծաղկում է ապրում, ու միայն կառավարությունը կարող է լուծել խնդիրը, սակայն կառավարությունն ավելի շատ խնդիր է, քան լուծում: Եթե երիտասարդությունը նման կերպ լքում է երկիրն, ապա ով է պաշտպանելու դրա սահմանները:

Ընդդիմության առաջնորդ ու նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմում է Սերժ Սարգսյանին լքել նախագահի պաշտոնը: Սակայն ով էլ փոխարինի նրան, շրջապատվելու է նույն օլիգարխներով, որոնք վերահսկում ու խեղդում են Հայաստանի տնտեսությունը: Ամեն տեսակ ցնցում էլ ավելի կբարդացնի դրությունը:

Միայն այն ժամանակ, երբ ընդդիմությունն ու իշխանությունը խելքի գան ու գիտակցեն, որ խնդիրը վնասում է երկու կողմին էլ ու համատեղ ջանքեր է պահանջում ներսում լուծում գտնելու ու արտաքին ուժերի դեմ պայքարելու համար,  մենք որոշակի կայունության կհասնենք երկրում ու տնտեսական դրության բարելավման հույս կունենանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ