News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում մասնագետները հատուկ համակարգ են մշակել, որն ի վիճակ է վարորդին զգուշացնել սրտի հնարավոր նոպայի մասին ու այդ կերպ կանխել ավտովթարը:Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ճապոնական Նիպպոն բժշկական դպրոցի աշխատակիցները մեքենայի ղեկին զարկերակի չափման սարք են տեղադրել:

Այդ կերպ համակարգը իրական ժամանակում մշտապես հետեւում է վարորդի սրտի աշխատանքին: Վտանգավոր ախտանիշների ի հայտ գալու դեպքում սարքն ազդանշան է տալիս, խորհուրդ է տալիս անմիջապես կանգնեցնել ավտոմեքենան ու դիմել բժշկի:

Նախագծի ղեկավար Տակաո Կատոն նշում է, որ ծավալուն ուսումնասիրության արդյունքում հաջողվել է որոշել մի շարք նշաններ, որոնք վկայում են սրտի նոպայի մասին: Ընդ որում, ինչպես նշում է Կատոն, դրանցից առաջիններտ կարող են ի հայտ գալ նոպայից երկու ժամ առաջ:Հետազոտական խումբն արդեն բանակցություններ է վարում Toyota Motor Corp ավտոկոնցերնի հետ՝ մեքենաների վրա սարքավորումը տեղադրելու համար: Մշակողները համոզված են, որ իրենց հայտնագործությունը թույլ կտա շատերի կյանքը փրկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ