News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին, նոյեմբերի 12-ին հանրապետության հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նույն օրը երեկոյան հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտ քաղաքում մասնակցել են Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի խորհրդակցությանը՝ նվիրված զորավարժությունների ընթացքին:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Պաշտպանության բանակի պաշտպանունակության մակարդակի հետեւողական բարձրացումը՝ այն համարելով Արցախի անվտանգության ապահովման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ բաղադրամասերից մեկը:

Միջոցառումներին ներկա էին ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ