News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Շարմ Հոլդինգ» ՍՊԸ տնօրեն, դերասան Հրանտ Թոխատյանի վերջին դերերից մեկը՝ «Վերջին Մոհիկյանը», մեծ արձագանք է գտել ռուսական եւ հայկական հեռուստալսարանում։ Ֆիլմում  նկարահանվելու առաջարկի, կերպարի հակասական ընկալումների, երկրի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումների, դերասան Վարդան Պետրոսյանի նախնական կալանավորման հարցին մասին դերասանի հետ  զրուցել է NEWS.am-ի թղթակից Նվարդ Մանվելյանը։

Դերասանը նախընտրում է  դժբախտության մեջ հայտնված իր ընկերոջը սատարել ոչ թե բառերով, այլ գործերով, որոնք նա արդեն ձեռնարկել է, բայց այդ մասին գերադասում է լռել:  Այս թեմայի շուրջ Թոխատյանն ասաց միայն հետեւյալը.  «Մարդկային առումով միակ բանը, որն ինձ հիմա հետաքրքրում է` Վարդանի առողջությունն է»:

Իր ստեղծագործական կյանքի մասին դերասանն ասաց, որ  շարունակում է նկարահանվել ռուսական արտադրության «Վերջին Մոհիկյանը» ֆիլմում եւ Մոսկվայում երկու ֆիլմում նկարահանվելու առաջարկ է արդեն ստացել, որոնք ընդունել է: Հայաստանում դերասանը պատրաստվում է երկու նոր ներկայացումների բեմադրմանը, բայց ավելին խոսելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում. «Չի կարելի չծնված երեխայի  մասին  երազել»,- ասաց նա:

Զրուցեց  Նվարդ Մանվելյանը

Տպել
Ամենաշատ