News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակային ռեֆորմը Հայաստանում կբարձրացնի արհմիությունների դերը քաղաքացիների համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտյոմ Ասատրյանը՝ մեկնաբանելով Հայաստանում թոշակային ռեֆորմի կիրառումը:

«Քաղաքացիների աշխատավարձերից 5 տոկոսը կհատկացվի կենսաթոշակային ֆոնդին: Հետեւաբար նրանց շրջանում իրական շահագրգռվածություն ի հայտ կգա, որպեսզի գործատուն ամբողջությամբ հրամանագրի իրենց աշխատավարձը: Դրանից է կախված իրենց ծերության սոցիալական ապահովագրությունը»,- հայտարարել է նախարարը:Այն հարցին, թե արդյոք պահանջները կհասնեն գործատուներին, նախարարը նշել է. «Այստեղ աճում է արհմիությունների դերը, որոնք կպաշտպանեն աշխատողների շահերը, այն դեպքում, եթե գործատուն հրաժարվի ամբողջությամբ գրանցել իրենց աշխատակիցների «սպիտակ» աշխատավարձը»:

Նա հավելել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել արհմիություններին եռակողմ հուշագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2009թ.-ին Հայաստանի կառավարության, արհմիությունների համադաշնության ու Հայաստանի արդյունաբերողներ ու ձեռներեցների միության միջեւ:Նշենք, որ թոշակային ռեֆորմը խորհրդրանական ընդդիմության դժգոհությունը հարուցեց. Որպես հակափաստարկ ներկայացուցիչները նշեցին, որ եկամտահարկից բացի(գումարած սոցվճարումները), որից նախկինում գոյանում էր կենսաթոշակային ֆոնդը, քաղաքացիները լրացուցիչ 5 տոկոսը պետք է վճարեն: ՀՅԴ-ն հանդես է եկել նոյմբերի 15-ին արտահերթ խորհրդարանական նիստի նախաձեռնությամբ, որը խափանեց իշխող մեծամասնության քվորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ