News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հեղինակավոր RJC կազմակերպությունը ավտոմեքենաների փորձագետների ու լրագրողների ճապոնական միավորում է, որը որոշել է «Տարվա մեքենա 2014»-ի մրցանակակրին: Ճապոնիայում լավագույն ավտոմեքենա ճանաչվել է Mazda6 մոդելը, որը տեղական շուկայում հայտնի է Mazda Atenza անվամբ:

«Տարվա մեքենա 2014» մրցանակաի հավակնորդների թվում էին սերիական մոդելները, որոնց վաճառքն իրականացվել է 2012թ.-ի նոյեմբերի 1-ից 2013թ.-ի հոկտեմբերի 31-ը: 2012թ.-ի նոյեմբերին Mazda6-ի վաճառքի մեկնարկից հետո ցուցանիշները միայն աճում են: Հոկտեմբերի ավարտի դրությամբ ճապոնական այս մեքենայի համար ավելի քան 24 հազար պատվեր կա: «Արտասահմանյան արտադրության լավագույն մեքենա» անվանակարգում RJC փորձագետները հաղթող են ճանաչել Volvo V40 ավտոմեքենան, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:

Ճապոնիայում «Car of the Year» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1992թ.-ին: Անցյալ տարի հաղթող էր ճանաչվել Nissan Note-ը, իսկ արտասահմանյան արտադրության լավագույն մեքենա ճապոնացի փորձագետները ճանաչել էին BMW 3-Series-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ