News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մնացել է նույն մոնղոլ-թաթարական ոսկե հորդայի իրավահաջորդը: Այս մասին, այսօր` նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ինքը՝ Պարույր Հայրիկյանը: 

Նա նշեց, որ աշխարհի մեծագույն բնապահպանը եղել է Չինգիզ խանը, որովհետեւ 3 մլն մարդ է կոտրել, իսկ այդ տարածքներում մարդիկ դադարել են ծառերը հատել եւ անտառները վերականգնվել են: «Այդ նույն ճանապարհով որոշեց գնալ Ստալինը, հիմա էլ ռուսական կայսրության ինչը պետք է վերականգնես»,-ասաց նա:

Պարույր Հայրիկյանի խոսքով, ռուսները Ռուսաստանը համարում են վատ, ապրելու համար ոչ պիտանի երկիր, իսկ այստեղ այնքան սակավամիտ մարդիկ կան հավաքված, որ ասում են, թե մեր բնակչության 80 տոկոսը կողմ է, որ միանան Մաքսային միությանը: «Դա մեծ սուտ է: Իսկ ժողովրդին սուտ ասողին գնահատելու համար իմ բառապաշարը չի բավականացնում: Ո՞ր հայ մարդը կարող է Փարիզ գնալու փոխարեն նախընտրի գնալ Մոսկվա: Ո՞ր ռուսին, եթե հնարավորություն տան, թե ուր է ուզում գնալ՝ Մադրի՞դ, թե՞ Պետերբուրգ, ասի Պետերբուրգ: Էս ինչ է, ուրեմն հայերս լրիվ ցնդել ենք հա՞, ուզում ենք գնալ էն երկիր, որտեղից  տարեկան հազար բռնի մահով սպանված հայի դիակ են բերում: Դա պաշտոնական տվյալներ են, որոնք ստացել եմ Մարդու իրավունքների հանձնաժողովում աշխատելու տարիներին: Իսկ նրանք էլ, որոնք Ռուսաստանում աշխատող բարեկամներ ունեն, ասում են, եթե Եվրոպայի հետ լավ լինեինք, կգնայինք Եվրոպա աշխատելու»,- նշեց Պարույր Հայրիկյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը կարող է նաեւ չդառնա Մաքսային միության անդամ, եթե նոյեմբերի 29-ին Մաքսային միությանը դեմ քաղաքացիներից 100-ից 5-ը գա հրապարակ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ