News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


«Եկեք կանխենք գազի թանկացումը» ֆեյսբուքյան նախաձեռնության նոյեմբերի 15-ին սկված 10-օրյա ստորագրահավաքի հինգ օրվա ընթացքում հավաքվել է մոտ 7000 ստորագրություն: «Բավականին ակտիվ են մեր քաղաքացիները: Այլ կերպ չէր էլ կարող լինել:

Սա այնպիսի հարց է, որ բոլորին է վերաբերում»,- NEWS.am-ին ասաց քաղաքացիական ակտիվիստ Մաքս Սարգսյանը: Հիշեցնենք,որ «Եկեք կանխենք գազի թանկացումը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հոկտեմբերի 15-Ին ստորագրահավաք էր սկսել գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։

Գազի թանկացման գործով բաց, թափանցիկ ու անաչառ դատավարության պահանջագիրը ստորագրահավաքի ավարտից հետո նախաձեռնությունը ներկայացնելու է դատարան։

Տպել
Ամենաշատ