News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան  1954թ. բոլոր երկրներին կոչ էր արել նշելու Երեխաների համաշխարհային օրը  (Universal Children's Day)` որպես համաշխարհային եղբայրության եւ երեխաներին փոխըմբռնման օր` նվիրված ամբողջ աշխարհում երեխաների բարօրության ապահովմանը: 

ՄԱԿ-ը կառավարություններին առաջարկել էր այդ օրը տոնել ցանկացած օր, որը  նպատակահամար կգտնեն: Նոյեմբերի 20-ը նշանավոր  է նրանով, որ 1959թ. այդ օրը երեխաների իրավունքների հռչակագիրն էր ընդունվել, իսկ 1989թ.` Երեխաների իրավունքների կոնվենցիան: 

Ամեն տարի 11 միլիոն երեխա է մահանում` չհասնելով հինգ տարեկանի, եւս տասնյակ միլիոնավոր երեխաներ ֆիզակական կամ մտավոր արատներ ունեն: Մահացության դեպքերից  շատերը հեշտ կանխվող կամ բուժվող հիվանդությունների պատճառով են վրա հասնում, մյուսները` աղքատության, տգիտության, ճնշման եւ բռնության կործանարար հետեւանքով: 

Այդ ամենը ծանր կորուստներ են բերում ընտանիքներին, համայնքներին, պետություններին եւ ամբողջ աշխարհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ