News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

30-ամյա Ռազմիկ  Խաչատրյանը «Ցեզար» գիշերային ակումբի  պարասրահում քաշքշելել է պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից, կծել է ակումբի տնօրենի վիզը եւ ծեծել անվտանգության աշխատակցին: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Ռազմիկ  Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դիտավորությամբ 2013թ. մայիսի 22-ին ժամը 03-ի սահմաններում ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ Արմավիր քաղաքի «Ցեզար» գիշերային ակումբի պարասրահում քաշքշելով պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից եւ չենթարկվելով անվտանգության աշխատակիցների ու տնօրենի օրինական պահանջներին անհիմն վիճաբանության մեջ է մտել վերջիններիս հետ, որի ընթացքում ակումբի աշխատակիցների հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ ու շուրջ 20 րոպե շարունակ խախտելով ակումբի բնականոն աշխատանքն ու հաճախորդների ժամանցը, խուլիգանական մղումներով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ակումբի տնօրեն Արման Գեւորգյանի անվտանգության աշխատակիցներ Արա Դավթյանին ու Մհեր Սարիբեկյանի նկատմամբ բռնություն գործադրելով եւ բռնություն գործադրելու սպառնալիքներով:

Մասնավորապես կծել է Արման Գեւորգյանի վիզը` պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, գլխով հարվածել է անվտանգության աշխատակից Արա Դավթյանի ծնոտին` պատճառելով ֆիզիկական ցավ: Ռազմիկ Խաչատրյանի գործողությունները զուգորդվել են նաեւ ակումբի գույքը ոչնչացնելով եւ վնասելով:

Բացի այդ, Ռազմիկ Խաչատրյանը թիվ 48110313 քր.գործի նախաքննության ընթացքում գիտակցելով, որ իր տրամադրված տեղեկություններն ակնհայտ կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը, կատարել է սուտ մատնություն եւ որպես մեղադրյալ տված ցուցմունքներով հաղորդել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Գոռ Գեւորգյանի կողմից 2013թ. մայիսի 22-ին ժամը 03-ի սահմաններում «Ցեզար» գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքին մասնակցելու, իրեն ծեծի ենթարկելու:

Այսինքն` Ռազմիկ Հրաչի Խաչատրյանը կատարել է ՀՀ քր.օրի 258հ.4-րդ մասով եւ 333հ. 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել նոյմբերի 18-ին: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:

Տպել
Ամենաշատ