News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Յավուզ Բայդարի հոդվածը, որը հրապարակվել է «The Huffington Post»-ի կայքում:

Մի քանի օր առաջ փոստատարն ինձ հանձնեց միջին չափի մի փաթեթ: Դրանում պրոֆեսոր Գեւորգ Բարդակջյանի կոթողային «Ժամանակակից հայ գրականության ուղեցույց. 1500-1920» աշխատության թուրքերեն թարգմանությունն էր: Ես պատիվ եմ ունեցել մի քանի տարի առաջ հանդիպել նրան Միչիգան նահանգի համալսարանում:Մինչ Թուրքիանյում անտեսանելիորեն շարունակում է մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման սոցիալական զարթոնքը, որոնք իրագործվել են  Օսմանյան կայսրության վերջին տարիներին եւ մեծ ողբերգությունը, որը զանգվածային կերպով Անատոլիան մաքրեց հայ բնակչությունից շարունակվում է գործունեությունը, որն  ուղղված իրազեկմանը:

Ի հայտ են եկել գրքեր, եւ թարգմանված է, եւ բնօրինակներ, որոնք Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների մասին են, ինչպես նաեւ հայկական մշակույթի եւ քաղաքականության մասին:Բացի այդ, նոր ուղի բացվեց Բոսֆորի համալսարանում վերջերս կայացած կոնֆերանսի շնորհիվ քրիստոնայա հայերին բռնությամբ մահմեդականացնելու թեմայի շուրջ՝ դաժան պատմություններով, որոնք հասարակության սեփականություն դարձան: «Դուք չեք պատկերացնում, հոգեբանական ինչ գծեր են այժմ զարգանում Անատոլիայի սոցիալական կառույցում,- վերջերս ինձ հայտնեց քաղաքացիական ակտիվիստներից մեկը,- Ամենուրեք հանդիպում ենք մարդկանց, գյուղերում կամ լեռներում, արեւելյան կամ արեւմտյան Անատոլիայում, ովքեր պատմում են մինչ այդ փակի տակ գտնվող պատմություններ»: Սա շատ լավ նորություն է ու խթանում նրանց համար, ովքեր ձգտում են հաշտվել պատմության հետ ու վերջ տալ ժխտմանը:

Պատմական մեկ այլ շեմ հաղթահարվեց վերջերս՝ նոյեմբերի 18-ին, հաշտեցման գործընթացի շրջանակներում, որոնք դանդաղ են ընթանում,  բայց անշրջելի են: Երեւանի «Սիվիլիթաս» հիմնադրամի մի քանի հայտնի անդամներ Ստամբուլի սրտում բազմամարդ արարողությամբ բացեցին իրենց գրասենյակը: Առաջին  զուտ հայկական կազմակերպությունը պաշտոնապես հաստատեց իր ներկայությունը, ինչն անհնար էր անգամ պատկերացնել, ասենք, 10 տարի առաջ:Աշխատանքը շարունակվում է: Ամենը, ինչն օգնում է հաղթահարել մեկուսացումը, ողջունելի: Որպես հիշցում այդ մասին, երբ ես դուրս է գալիս բացման արարողությունից, նույն շենքում տեղակայված «Aras Publishers»-ի սեփականատերերը ինձ մկա այլ գիրք հանձնեցին թուրքերենով՝ Լեոն Սուրմերլյանի գիրքը 1915թ.-ին Տրապիզոնում իր ընտանիքի ողբերգության մասին: Որքան շատ են հայերն ու թուրքերն իմանում միմյանց մասին, այնքան ավելի մոտ են դառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ