News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

1964թ. արտադրված Ferrari 250 LM ավտոմեքենան, որը պատրաստվել էր Carrozzeria Scaglietti-ի դիզայներական արվեստանոցում, Նյու Յորքի Sotheby`s աճուրդում վաճառվել է 14,3 միլիոն դոլարով:

Մարզական մեքենան ընդգրկվել է ցուցահանդեսներում երբեւէ ներկայացված ամենաթանկարժեք «ավտոմոբիլային արվեստի քառանիվ ստեղծագործությունների» հնգյակում, սակայն գնային բացարձակ ռեկորդ չի սահմանել,  որն այս տարի հաստատել էր Mercedes-Benz W196R Silver Arrow-ն (1954): Այն վաճառել էին 29,5 միլիոն դոլարով` Մեծ Բրիտանիայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

250 ինդեքսով Ferrari –ներն արտադրվել էին 1954թ.-ից մինչեւ 1960-ականների վերջը, ընդ որում դրանց մեծամասնությունը՝  եզակի  օրինակներով, կամ էլ` սահմանափակ խմբաքանակով: Երկդռնանի բացվող վերնամասով  մեքենան իսկական «սուպերքար» էր:
Վաճառքի հանված նմուշը պատկանել է հայտնի մրցարշավորդներ Ֆաուստո Մորելոյին եւ Գիլիերմո Օրտեգային, որոնք հաղթել էին 1986թ.  «Դեյթոնիի 24 ժամը» ավտոմրցավազքում: 

Հինգշաբթի օրվա աճուրդում ցուցադրվել էին 34 մեքենաներ, որոնց դիմաց կազմակերպիչները ստացել էին 62,8 միլիոն դոլար:
՜

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ