News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լոս-Անջելեսում բացված ավտոսրահ այցելած լրագրողները միաձայն ընտրել են այդ շոույի ամենաանճոռնի մեքենան: Դա Youabian Puma-ն է՝ կուպե-կաբրիոլետ, որն արտաքինից նույնքան անընդունելի է, որքան անունը, իսկ չափերն ու արժեքը սնահավատ սարսափ են հարուցում:

Երկդռնանի չորս տեղանոց մեքենան ծալվող ամուր տանիք ունի, հիշեցնում է Լեւիթանին, որին կերել էին ստերոիդները, մտահղացվել ու ստեղծվել է մեծամիտ քալիֆորնիացիների կողմից: Ինչպե՞ս կարելի է ուրիշ կերպ բացատրել այդ չափերը, որոնք անգամ գերազանցում են Bentley Mulsanne-ին: «Puma»-ն ունի 6416 մմ երկարություն, 2362 մմ լայնություն ու 1828 մմ բարձրություն, իսկ 20 դյույմ չափով կոփված ալյումինից սկավառակները հրեշավոր անվադողերի մեջ են, որոնք պատիվ կբերեին առասպելային հրեշին, հաղորդում է Авторамблер-ը:

Youabian Puma-ի դիզայնի մասին մենք չենք խոսի, որ չվիրավորենք արվեստը, ինչ վերաբերում է տեխնկական մասին, այն ներկայանում է General Motors-ի արտադրության 7.0 լիտր տարողությամբ V8, 505 ձիաուժ հզորությամբ ու 6 աստիճան փոխանցման տուփով: Դինամիկայի ցուցանիշներից ընկերությունը հրապարակել է միայն այն, որ 100կմ/ արագություն զարգացնում է 5.9 վայրկյանի ընթացքում, ընդ որում նշվում է, որ մեքենան «հատուկ նախապատրաստում է անցել»:

Դրա փոխարեն նորույթը հագեցած է քաղաքակրթության ձեռքբերումներով՝ ձայնային կառավարմամբ նավիգատորից մինչեւ Bluetooth, կլիմայի վերահսկիչից մինչեւ առաջնակարգ աուդիոհամակարգ: Ակնհայտ է, Puma-ի նվազագույն գինը սրանք են պայմանավորում՝ 1,1 մլն դոլար: Ընդ որում նույնիսկ փորձնական վարելու համար գնորդները պետք է վճարեն, իսկ պատվերներն ընդունվում են նույնիսկ հիմա 2015թ.-ի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ