News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը ողջունում է Ժնեւում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ: 

«Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ միջազգային հանրության համար: 

Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին:

Թեեւ ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար»,- նշել է Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ