News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԼՂՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական բյուջե-2014» նախագծին:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 27-ին,  տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը:

Նախ` գործադիրի քննարկմանը ներկայացվել է «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի  նախարար Սպարտակ Թեւոսյանը: Նա ընդգծել է, որ նախագիծը մշակելիս առաջնորդվել են նախագահի նախընտրական, 2012-17թթ կառավարության գործունեության, ինչպես նաեւ 2014- 2016թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերով ամրագրված սկզբունքներով: 2014թ. համախառն ներքին արդյունքի ծավալը կանխատեսվում է 189,1 մլրդ դրամի չափով` ապահովելով 9 տոկոս իրական աճ: Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2014թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի մոտ 77 մլրդ 138 մլն, իսկ ծախսերի գծով` 80 մլրդ 660 մլն, դեֆիցիտը կկազմի 3 մլրդ 522 մլն դրամ: Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկը 2014թ. կկազմի մոտ 44 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 11 տոկոսով:

Գալիք տարվանից արմատական փոփոխություն է սպասվում պետական հատվածի վարձատրության գործընթացում: Ըստ այդմ, ներդրվում է պետական հատվածի աշխատողների վարձատրության միասնական նոր համակարգ: Աշխատանքի վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բազային միավոր է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձը, որը 2014 թվականի հուլիսի 1-ից կսահմանվի 50,000 դրամ, գործող 45 հազար դրամի փոխարեն: Նոր համակարգը նպատակաուղղված է աշխատանքի վարձատրության չափերի միջեւ գոյություն ունեցող հարաբերակցության անհամապատասպանությունները շտկելուն, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի միջեւ հիմնավորված տարբերակում մտցնելուն, պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության եւ միասնականության ապահովմանը: Օրենքը նախատեսվում է կիրարկել ներդնել 2014 թվականի հուլիսի 1-ից:

Աշխատավարձերի բարձրացման գործընթացի ապահովման նպատակով պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 3.8 մլրդ դրամ:

2014 թվականի հունվարի 1-ից կառավարությունը նախատեսում է բարձրացնել պետական բյուջեից վճարվող կենսաթոշակների չափերը: Հիմնական կենսաթոշակը 2014 թվականի պետական բյուջեում ծրագրվել է 14000 դրամի չափով, որը 7.7 տոկոսով բարձր է 2013 թվականի մակարդակից (13000 դրամ): Սոցիալական միջին ամսական կենսաթոշակը կկազմի 18300 դրամ` 2013 թվականի 17200 դրամի դիմաց, իսկ  աշխատանքային կենսաթոշակի միջինը` 37800 դրամ` 2013 թվականին ծրագրված 32700 դրամի փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ