News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի անունից կազմակերպված ընդունելությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե իր խոսքում երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմին ազգանպաստ գործունեության համար՝ հավելելով, որ եկեղեցին մեր ազգային ինքնության անբաժան մասն է, մեր պետականության հիմնասյուներից մեկը, որի դերակատարությունն անգնահատելի է հայոց պատմության մեջ:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համազգային կարեւորություն ունեցող հարցերի քննարկումը եկեղեցու մասնակցությամբ յուրահատուկ պատասխանատվություն է դնում բոլորիս վրա` պատշաճ մակարդակով իրականացնելու ծրագրված անելիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ