News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Փարիզում իր Ազգային խորհրդի նիստի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի Թուրքիա կատարելիք այցին, որը կկայանա 2014-ի հունվարի 27 եւ 28, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:

 «Դա իրադարձություն է, որը Փարիզի ու թուրքական իսլամական պահպանողական ռեժիմի միջեւ մերձեցման մի մաս է եւ էլ ավելի մեծ անհանգստություն է առաջացնում այն բանից հետո, ինչ Ֆրանսիան համաձայնել է, որ վերսկսվի Թուրքիայի եվրաինտեգրման նոր փուլ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ցավում է, որ այդ մերձեցումը կարող է տեղի ունենալ չնայած Թուրքիայում տիրող ահաբեկող իրավիճակի»,-նշում է կազմակերպությունը:

Համակարգող խորհուրդը նաեւ կոչ է արել ֆրանսիական իշխանություններին չբացել Եվրոպայի դուռը Թուրքիայի առաջ, չկորցնել զգոնությունը:

Հաշվի առնելով ստեղծված լուրջ իրավիճակը՝ համակարգող խորհուրդը որոշել է Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի նախաշեմին բողոքի ակցիա կազմակերպել Թուրքիայի եվրաինտեգրման դեմ: Խորհուրդը պահանջում է նաեւ օրինականացնել Ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմնանող օրինագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ