News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Մաքսային միության անդամակցելու դեմ ուղղված հավաքի եւ երթի ընթացքում ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններ է բերվել 110 անձ: Այս մասին նշված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ռուսաստանի Դաշնության նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարվող այցի կապակցությամբ Երեւան քաղաքում տեղի ունեցած հավաքի, իսկ այնուհետեւ՝ երթի ընթացքի վերաբերյալ ՀՀ որոշ լրատվամիջոցներ իրենց կայքերում ներկայացրել են կարծիքներ, որոնք ամբողջապես չեն արտացոլել իրադարձությունների իրական պատկերը:

Չնայած այն հանգամանքին, որ դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի երթեւեկությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվել, ինչի մասին հասարակությունն իրազեկված է եղել նախապես, այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանությունը, կատարելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները եւ դրսեւորելով հանդուրժողականություն, աջակցել է Ազատության հրապարակում ժամը 13:00-ին կազմակերպված շտապ հավաքի մասնակիցներին՝ երթով դեպի ՀՀ կառավարության շենք ուղեւորվելու եւ իրենց բաց նամակը ՀՀ կառավարությանը հանձնելու գործում:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շտապ հավաքի եւ երթի անցկացման նպատակը, այն է՝ բաց նամակի տեսքով արտահայտած կարծիքը ՀՀ կառավարությանը հանձնելու գործընթացն արդեն իսկ կատարվել է, ուստի, մյուս քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, մայրաքաղաքի ճանապարհներին երթեւեկության հետագա խոչընդոտներից եւ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի իրացման սահմանափակումներից խուսափելու նպատակով հավաքի մասնակիցներին, եւ, առհասարակ, բնակչությանը հորդորվել է հստակ կատարել ոստիկանության ծառայողների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթեւեկելուց, պահպանել ճանապարհային երթեւեկության, ինչպես նաեւ համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթեւեկության կարգավորման պատասխանատուներին:

Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հավաքի առանձին մասնակիցների վարքագիծը չհանգեցնի ծանր հետեւանքների, իսկ մյուս կողմից չսահմանափակի հավաքի` խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրականացումը:

Այնուամենայնիվ, հնարավոր չի եղել լիովին խուսափել հավաքի եւ երթի որոշ մասնակիցների կողմից հակաիրավական վարքագծի դրսեւորումներից. մասնավորապես՝ հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններ է բերվել 110 անձ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ