News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամները դեկտեմբերի 5-ին, ժամը 13-ին սկսեցին ավտոմեքենաներով բողոքի ակցիան Կիևյան, «Բարեկամություն» մետրո, Օպերա, Մաշտոցի պողոտա, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Բաղրամյան, Օրբելի, ՄՀՀ երթուղով (ֆոտոռեպորտաժ

Մոտ հիսուն մեքենաներով «Դեմ ենք» ցուցապաստառներով մեքենաները շարժվում են փողոցներով ու բարձրախոսով մարդկանց իրազեկում են, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի մասին։

«Հունվարի 1-ից ձեր աշխատավարձը նվազելու է 6,6-ից 13 տոկոսով։ Խնդրում ենք՝ միացեք մեր ակցիային»,- ցուցարարները հայտարարում են բարձրախոսով։

Շարասյանը հետեւում են ոստիկանական մեքենաները։ Նրանք նախապես մոտեցել են ցուցարարներին եւ խնդրել են չխախտել երթեւեկության կանոնները։

Ազգային ժողովի շենքի մոտ ցուցարարներն սկսել են միասին ազդանշան տալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ