News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ նահանգների Կոնգրեսում դեկտեմբերի 5-ին կայացել է  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումը կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ:

ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունից հայտնում են, թե կոնգրեսականի խնդրանքով Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է վերջին շրջանում կարգավորման գործընթացում տեղի ունեցող զարգացումները եւ ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել կոնգրեսական Շերմանին՝ երկարամյա հայանպաստ գործունեության համար:

Անդրադարձ է կատարվել նաեւ առաջիկայում Արցախի ու ԱՄՆ միջեւ համագործակցության զարգացման հնարավորություններին եւ այդ համատեքստում միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը:

Նույն օրվա երկրորդ կեսին Աշոտ Ղուլյանն այցելել է Վաշինգտոնում Հայ Դատի գրասենյակ եւ հանդիպում ունեցել կառույցի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի ու այլ պատասխանատուների հետ:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն ու հնարավոր զարգացումները, տարածաշրջանում առկա իրավիճակը եւ Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի ուղղորդման հետ կապված հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ