News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում կայանալիք տարածաշրջանային ժողովը, հավանաբար, առիթ կդառնա թուրք եւ հայ քաղաքական գործիչների միջեւ քննարկումների անցկացման համար՝ երկու հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող փակուղային դրությունից դուրս գալու նպատակով: Այդ մասին գրում է թուրքական «Hürriyet Daily News» թերթը:

Թերթի համաձայն սպասվում է, որ Անկարան մտադիր է անձամբ ստուգել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ղարաբաղյան հարցի կարագավորման վերաբերյալ բանակցություններում հնարավոր առաջընթացը, ինչն էլ կարող է հիմք ծառայել Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման համար:

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյան հաղորդել էր «Hürriyet Daily News»-ին, որ թեեւ դեռ ծրագրված չէ երկկողմանի հանդիպումը, այնուամենայնիվ «բավական հավանական է» Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու եւ նրա հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը «տարածաշրջանային հանդիպման շրջանակներում»:

Նշենք, որ Դավութօղլուն Երեւան կայցելի դեկտեմբերի 12-ին: Թուրքիայի արտգործնախարարը դեկտեմբերի 5-ի երեկոյան Կիեւում հայտարարել էր, որ հրավեր է ստացել Հայաստանից ու պատրաստվում է ժամանել Հայաստան՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ