ՉորեքշաբթիՀուլիս 23
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Հայաստանի հնագույն տիկնիկային թատրոնը պատրաստվում է նոր թատերաշրջանի

20:17, 02.01.2014 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն, Մշակույթ

Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը պատրաստվում է նոր թատերաշրջանի: Թատրոնի գործունեության, հետագա ծրագրերի մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Լեւոն Բաղդասարյանը:

Փետրվարին մեկնարկող նոր թատերաշրջանի համար արդեն երկու նոր ներկայացում է պատրաստվում՝ «ՈՎ աշխատի, նա կուտի» ու «Աչքայադուստր Գիսանե»: Երկրորդ ներկայցումը «Գորտ արքաադուստր» հեքիաթի մոտիվներով է: Ծրագրվում է բեմադրել «Բարեկենդան» ներկայացումը ու Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկեր» ստեղծագործության մոտիվների վրա հիմնված եւս մեկ բեմականացում:

Թատրոնի խաղացանկում կա 10 – 12 ներկայացում: Բաղդասարյանի խոսքով՝ երկու լեզվով ներկայացվում են հետեւյալ բեմադրությւոնները՝ «Կախարդն ու աքաղաղը», «Գնդիկ-բոքոնիկը», «Մաշան ու արջը», «Տիկնիկների համերգը»: Տարեկան մոտ չորս նոր բեմադրություն է արվում: Այս տարի ծրագրվում է բեմականացում ներկայացնել նաեւ մեծահասակների համար: Բացի այդ, թատրոնն ակտիվորեն համագործակցում է մանկատների ու սոցիալական կենտրոնների հետ; Նրանց համար առանձին բեմադրություններ են արվում:

Գյումրիի տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935թ մայիսի 26-ին, ավելի վաղ, քան Երեւանինը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Ոստիկանությունը մերժել է «Աֆրիկյանների տան» քանդման գործով քրգործի հարուցումը

«Աֆրիկյանների բնակելի տան» ոչնչացման կամ վնասման վերաբերյալ մտահոգությունը հիմնավոր չէ...

ԱՄՆ-ում անչափահասը «սելֆի» է արել Մաքարթնիի եւ Բաֆեթի հետ

Արտիստի թիկնապահը հայտարարել է, որ նրանք որքան ցանկանում են, կարող են նկարել, սակայն...

Կամավորները «Զվարթնոցը» ներկայացրել են իրենց աչքերով

Մասնակիցներին տրամադրվել են նկարչության համար անհրաժեշտ պարագաներ...

«Խաղաղություն Արցախին» խորագրով քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիում Շ...

10 օր շարունակ տարբեր երկրներից ԼՂՀ ժամանած եւ նրանց միացած արցախցի քանդակագործներն ազատ թեմայով քանդակներ կկերտեն...

Տեղի է ունեցել «Իմ Հայաստան» փառատոնի «Պարարվեստի օրեր»-ի փակման արարողությունը

«Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաեւ խմբերգային արվեստի օրեր...

Մշակույթի նախարարությունն ու Օմբուդսմենը համատեղ լուծել են բնակիչների խնդիրը

Դիմումատուները հայտնել են, որ Երեւանի քաղաքապետարանից ստացել են մանսարդային հարկի վերակառուցման շինարարության թույլտվություն…