News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն՝ Արտակ Ալեքսանյանին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աղբյուրները:

Նրանց փոխանցմամբ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր այցելել է թաղապետարան եւ ներկայացրել թաղապետին:

Նշենք, որ լրատվամիջոցները վաղուց էին հայտնել Սամվել Ալեքսանյանի հերթական ազգականի պաշտոնի նշանակման մասին լուրը, սակայն նրա նշանակումն ուշանում էր: Քաղաքապետարանում սպասում էին, որպեսզի Արտակ Ալեքսանյանի 25 տարին լրանա, որ կարողանան նրան թաղապետ նշանակել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ