News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վաճառել է General Motors ընկերության մնացած բաժնետոմսերը՝ դուրս գալով ավտոմոբիլային կոնցեռնի բաժնետիրական կապիտալից:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեք Լյուի խոսքով՝ բաժնեմասի վաճառքով ավարտվեց կոնցեռնը սնանկացումից փրկելու բազմամիլիոնանոց  գործընթացը, հայտնում է  Reuters-ը:

«GM-ի (General Motors)  բաժնեմասի վաճառքով մեր ազգի պատմության այս կարեւոր գլուխը փակվում է», - ասել է Լյուն:

Կոնցեռնին մոտ 50 մլրդ դոլարի օգնություն ցուցաբերելու 5 տարի առաջ սկսված ծրագրի իրականացումն ամերիկացի հարկատուների համար արժեցել էր մոտ 10 մլրդ դոլար: Այնուամենայնիվ, նախարարի խոսքով, այդ կորուստներն արդարացված էին, քանի որ ծրագրի շնորհիվ հաջողվել էր «ավտոարդյունաբերությունում միլիոնավոր աշխատատեղեր պահպանել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ