News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, տեղեկանալով հայտնի հարավաֆրիկացի առաջնորդ Նելսոն Մանդելայի մահվան մասին, Հարավային Աֆրիկա հեռագիր է ուղարկել, սակայն որոշել է չմեկնել Սոուետո՝ թաղման արարողությանը մասնակցելու: Այդ մասին է գրում «Tablet Magazine»-ը:

Էրդողանը «վճռականորեն տրամադրված է աշխարհի մաս չկազմել», նշել է թուրք լիբերալ վերլուծաբաններից մեկը: Նա հավելել է, որ Էրդողանը՝ «Մեծ քսանյակի» անդամ պետության վարչապետը, «պարզապես ինքնագոհ, վրիժառու, դատարկաբանող, մարդուն առերես վիրավորող մեկը չէ, ինչպես թվում է: Նա ավելի վատն է»:

Տարածաշրջանային այլ վերլուծաբաններ ենթադրում են, որ Էրդողանի բացակայությունը պատժամիջոց էր հին լարվածության համար, որը գոյություն ուներ Մանդելայի կառավարության եւ Թուրքիայի միջեւ 1990-թվականների սկզբին: Մյուսները նշում են, որ Էրդողանը չի մեկնել Սոուետո, քանի որ ցանկանում էր խուսափել անհարմար իրավիճակից՝ կապված  Հայոց ցեղասպանության եւ քրիստոնյաների դեմ հալածանքների թուրքական պատմական ժխտողականության հետ: Ոմանք պարզապես ակնհայտ զուգահեռներ են անցկացնել Մանդելայի՝ ապարտեիդի դեմ պայքարի եւ թուրքերի դեմ քրդերի անկախության համար պայքարի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ