News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակում են մնալ շատ ամուր, եւ Կոնգրեսի կողմից Հայաստանի ու Արցախի հետ կապերն ավելի սերտացնելու գործընթացը նույնպես շարունակվում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով անձամբ աշխատում է մարդասիրական որոշ ծրագրերի վրա ու փորձում ընդլայնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթացին, կոնգրեսականը նշել է. «Այսօր էլ շարունակվում են Թուրքիայի կառավարության, ԱՄՆ-ի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարության ընդդիմությունը հաղթահարելու ջանքերը։ Բավականին արդյունավետ աշխատանքներ ենք իրականացնում բոլոր կոնգրեսականներին Հայոց ցեղասպանության մասին կրթելու հարցում եւ այսօր շատ թույլ են ցեղասպանության փաստը հերքելու փորձերը»։

Նրա խոսքով՝ այս առումով, չնայած նկատելի առաջընթացին, կա նաեւ հետընթաց շարժում։

Սիրիայի քրիստոնյաների ու մասնավորապես սիրիահայերի կացության մասին խոսելիս՝ կոնգրեսականը նշել է, որ ինքը դիմել է վարչակազմին, թույլ տալու, որ քրիստոնյա 6 հազար ընտանիքներ, որոնք հարազատներ ունեն Միացյալ Նահանգներում, ստանան այստեղ հաստատվելու իրավունք։

Հարցին, թե ինչո՞ւ են Մաքսային Միությանն անդամագրվելու որոշման համար Ուկրաինայի իշխանությունները ենթարկվում սուր քննադատության ե՛ւ ԱՄՆ-ի ե՛ւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, իսկ Հայաստանի դեպքում նույն պաշտոնյաներն ասում են, թե իրենք հարգում են Հայաստանի իշխանությունների որոշումը, կոնգրեսական Ադամ Շիֆը պատասխանել է.

«Իհարկե երկու երկրներն էլ տնտեսապես շատ կզարգանային Եվրոպայի հետ ինտեգրվելու դեպքում։ Ցավալի է, որ երկուսն էլ հրաժարվեցին դրանից։ Սակայն Հայաստանի դեպքում ընդունում ենք իշխանությունների որոշումը՝ հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական լծակները Հայաստանում եւ հաշվի առնելով Արցախի բանակցություններում Ռուսաստանի կարեւոր դերը։ Հայաստանի ժողովրդի իրական շահերից է բխում Եվրոպայի հետ տնտեսական ինտեգրացումը։ Սակայն հասկանում ենք, որ Հայաստանի համար շատ դժվար է մերժել ռուսական արջին»։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ